Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Զինվորական հաշվառում իրականացնում են`
ա) զինապարտի մշտական բնակության հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատը.
բ) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը` Հայաստանի Հանրապետության մշտական հաշվառում չունեցող և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված զինապարտներինը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.1. Նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:
2.2. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է կառավարությունը:
2.3. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում գրառվում են զինապարտի հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև կցվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:».
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» ենթակետերով.
«դ) մահացած կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացիները,
ե) ազատազրկման ձևով պատժի դատապարտված քաղաքացիները:»: