Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

1. Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու խմբի՝ ըստ տարիքային սահմանափակման: Առաջին խմբում հաշվառվում են մինչև 45 տարեկան, իսկ երկրորդ խմբում՝ մինչև 50 տարեկան պահեստազորայինները:

2. Առաջին և երկրորդ խմբի պահեստազորը, ըստ զինվորական պատրաստության աստիճանի, բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորում հաշվառվում են անկախ ծառայության տևողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից:

Երկրորդ կարգի պահեստազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի և զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները:

3. Առաջին և երկրորդ խմբերի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված քաղաքացիները երեք ամսից ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելու դեպքում հաշվառվում են առաջին կարգի պահեստազորում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։