Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1996-10-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-10-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 1994 թվականի N 494

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման և դրա հավելվածի, ինչպես նաև որոշմամբ հաստատված կանոնադրությունների և կարգի տեքստերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն հանձնաժողովի անվանման մեջ «կոորդինացիոն հանձնաժողովի» բառերը փոխարինել «կոորդինացիոն պետական հանձնաժողովի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի կազմից հանել Տ. Հակոբյանին և Ա. Հարությունյանին, հանձնաժողովի կազմում ընդգրկելով`

Լ. Մարտիրոսյանին - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ

Ա. Տեր-Թադևոսյանին - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կ. Մարությանին - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության պետ

Վ. Պապոյանին - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Է. Զուլոյանին - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

3. Որոշմամբ հաստատված սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) անհրաժեշտության դեպքում` պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փախստականների հարցերով զբաղվող մասնագետները»:

4. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) 14-րդ կետում «այլ դեպքերում» բառերից հետո լրացնել «բացառությամբ հետախուզման մեջ գտնվելու դեպքերի» բառերը.

բ) 1 և 1.ա ձևերի 9-րդ սյունակները տեղափոխել 2-րդ սյունակներ, այդ կապակցությամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ սյունակները համարել համապատասխանաբար` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ սյունակներ.

գ) 1.ա ձևի ծանոթությունում «6-13» թվերը փոխարինել «7-13» թվերով:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։