ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1443-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետին և 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի տարածքում սահմանել բույսերի կարանտին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) համաձայն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների` իրականացնել բուսասանիտարական միջոցառումներ` կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման, կարգավորվող առարկաների վարակազերծման ու վարակի կանխարգելման համար.
2) ստեղծել ժամանակավոր աշխատանքային խմբեր` դրանց կազմում ընդգրկելով նաև «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների, հանրապետության յուրարմատ խաղողագործական շրջաններում ընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար:
3. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի N 12 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12663.2 հազ. դրամ, այդ թվում`
1) կարանտին միջոցառումների իրականացման նպատակով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ տրամադրելու համար` 9877.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի խաղողագործներին խաղողի այգու քանդման դիմաց փոխհատուցում տրամադրելու նպատակով` 2786.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (12,663.2)
այդ թվում`
02 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ (12,663.2)
այդ թվում`
01 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (12,663.2)
այդ թվում`
21. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (12,663.2)
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (12,663.2)
որից`
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (12,663.2)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 12,663.2
այդ թվում`
01 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 12,663.2
այդ թվում`
01 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 12,663.2
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 12,663.2
ՀՀ կառավարություն 12,663.2
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի գործառական դասակարգման Ծրա-գրի հա-մարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
ընդա-մենը ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով ծախսեր այդ թվում` կապիտալ դրամա-շնորհներ
բա-ժինը խում-բը դա-սը շենքերի և շինություն-ների շինարա-րություն շենքերի և շինություն-ների կապիտալ վերա-նորոգում նախագծահետա-զոտական, գեոդեզիա-քարտե-զագրական աշխատանքներ ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով այլ ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ (12,663.2) 0.0 0.0 (12,663.2) 0.0 0.0 0.0
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (12,663.2) 0.0 0.0 (12,663.2) 0.0 0.0 0.0
այդ թվում`
04 02 01 21 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպա-նում, բարելավում և ինժե-ներական կառուցվածք-ների վերականգնում (12,663.2) 0.0 0.0 (12,663.2) 0.0 0.0 0.0
ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտ-պան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 17, սահմանային սյուն
N 40-40/0 (12,663.2) 0.0 0.0 (12,663.2) 0.0 0.0 0.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (12,663.2)
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (12,663.2)
այդ թվում`
04 02 01 21 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (12,663.2)
ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 17, սահմանային սյուն N 40-40/0 (12,663.2)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան