Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609449

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 748-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

Գործողության մեջ դնել`

1. Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված «Խաչատուր Աբովյան 1809-1848» նամականիշը, սահմանելով անվանագինը 170 դրամ, տպաքանակը` 40000 հատ,

2. Հայաստանի պատկերասրահներ. Սեդրակ Առաքելյանի ծննդյան 125-ամյակին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ NATIONAL GALLERY OF ARMENIA. Սեդրակ Առաքելյան Աշուն Երևանի մի անկյունում. Sedrak Arakelyan Autumn. A corner in Yerevan» և Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ NATIONAL GALLERY OF ARMENIA. Գեորգի Յակուլով Պաննա Պասկևիչ. Georgi Yakulov Panna Paskevich» նվիրված նամականիշները, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը 200 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Գ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։