ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2009 թվականի N 1072-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք` Հայաuտանի Հանրապետության վերաբերյալ 3-րդ փուլի գնահատման զեկույցի հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` ապահովել ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքները մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
դեկտեմբերի 23-ի N 1072-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Հ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ
Ա. Գոմկցյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության աուդիտի մեթոդաբանության և կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Ա. Մարգարյան - Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Մուսիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մեթոդաբան (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան