Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2009 թվականի N 1060-Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` 2009 թվականի դեկտեմբերի 15-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 21

Երևան

..

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։