Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 1994 թվականի N 567

քաղ. Երևան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի հաշվարկման համար 1995 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը` 1994 թվականի նկատմամբ 1,95:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հողային կադաստրում կատարել համապատասխան վերահաշվարկ և այն ուղարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:

3. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` 3-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի փոփոխման մասին առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։