«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11709459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան N 268-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշումների համաձայն՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 41-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող (արտոնագրված) անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են և հաշվարկվում օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 7 աղյուսակում նշված տոկոսաչափի (բացառությամբ 8-րդ աղյուսակում նշված օբյեկտների):
Աղյուսակ 7
Հ/հ Օբյեկտի նախահաշվային
արժեքը (մլն դրամ) Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)
մինչև 50.0 ներառյալ 2
50-ից ավելի մինչև 100 ներառյալ 1.8
100-ից ավելի մինչև 300 ներառյալ 1.5
300-ից ավելի մինչև 500 ներառյալ 1.3
500-ից ավելի մինչև 800 ներառյալ 1.2
800-ից ավելի մինչև 1000 ներառյալ 1.1
1000-ից ավելի 1.0
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման տեխնիկական հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 8 աղյուսակի:
Աղյուսակ 8
Հ/հ Օբյեկտի նախահաշվային
արժեքը (մլն դրամ) Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)
մինչև 20.0 ներառյալ 3.0
20-ից ավելի մինչև 35 ներառյալ 2.5
35-ից ավելի մինչև 50 ներառյալ 2.0
50-ից ավելի մինչև 70 ներառյալ 1.5
70-ից ավելի մինչև 90 ներառյալ 1.25
90-ից ավելի մինչև 120 ներառյալ 1.0
120-ից ավելի մինչև 200 ներառյալ 0.75
200-ից ավելի մինչև 250 ներառյալ 0.6
250-ից ավելի մինչև 300 ներառյալ 0.5
300-ից ավելի մինչև 350 ներառյալ 0.4
350-ից ավելի 0.25
2) Կարգի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«27. Հեղինակային հսկողության մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 9-րդ աղյուսակում տրված տոկոսաչափի (բացառությամբ 10-դ աղյուսակում նշված օբյեկտների):»։
Աղյուսակ 9
Շինարարության տեսակը Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)
Արտադրական նշանակության օբյեկտներ 0.4
Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ 0.6
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման հեղինակային հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 10 աղյուսակի:
Աղյուսակ 10
Հ/հ Օբյեկտի նախահաշվային
արժեքը (մլն դրամ) Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%)
մինչև 20.0 ներառյալ 1.5
20-ից ավելի մինչև 35 ներառյալ 1.4
35-ից ավելի մինչև 50 ներառյալ 1.3
50-ից ավելի մինչև 70 ներառյալ 1.2
70-ից ավելի մինչև 90 ներառյալ 1.1
90-ից ավելի մինչև 120 ներառյալ 0.95
120-ից ավելի մինչև 150 ներառյալ 0.75
150-ից ավելի մինչև 200 ներառյալ 0.5
200-ից ավելի մինչև 250 ներառյալ 0.4
250-ից ավելի մինչև 300 ներառյալ 0.35
300-ից ավելի մինչև 350 ներառյալ 0.33
350-ից ավելի 0.3
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» N 51-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախարար` Վ. Վարդանյան