Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1462-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի N 12 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ թունանյութերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 36679,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):

4. Սահանել, որ սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավան համայնքին հարող սահմանային գոտու տարածքում Վեդիչայ հեղեղատար ջրանցքի հունի մաքրում և ափերի ամրացում» աշխատանքների կատարման նպատակով կնքվելիք պայմանագրում կարող է նախատեսվել մինչև 100 տոկոս կանխավճար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 22

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 17-ի N 1462-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ) Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը խումբը դասը տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0

այդ թվում`

04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (36,679.5)

այդ թվում`

02 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ (36,679.5)

այդ թվում`

01 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (36,679.5)

այդ թվում`

12. Հողերի մելիորատիվ վիճակի պահպանման և բարելավման միջոցառումներ (Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում) (36,679.5)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (36,679.5)

որից`

Այլ կապիտալ դրամաշնորհներ (36,679.5)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 36,679.5

այդ թվում`

01 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 36,679.5

այդ թվում`

01 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ 36,679.5

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 36,679.5

ՀՀ կառավարություն 36,679.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 17-ի N 1462-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ) Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագ-րի

համա-

րը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ընդա-

մենը ընդա-

մենը` ոչ ֆինան-սական

ակտիվ-

ների

գծով

ծախ-

սեր այդ թվում՝ կապիտալ

դրամա-շնորհներ

շենքե-

րի և

շինութ-

յուն-ների

շինա-

րարութ-

յուն շեն-

քերի և

շինութ-

յուն-

ների

կապի-

տալ

վերա-

նորո-

գում նախա-

գծահե-

տազո-

տական,

գեոդե-

զիա-

քարտե-

զագրա-

կան

աշխա-

տանք-

ներ ոչ

ֆինան-սական

ակտիվ-

ների

գծով այլ

ծախ-

սեր

բաժինը խումբը դասը

ԸՆԴԱՄԵՆԸ (36,679.5) 0.0 0.0 0.0 0.0 0.0 (36,679.5)

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵ-

ՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ-

ՐՈՒԹՅՈՒՆ (36,679.5) 0.0 0.0 0.0 0.0 0.0 (36,679.5)

այդ թվում`

04 02 01 12 Հողերի մելիորատիվ վիճակի պահպանման և բարելավման միջոցառումներ (Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում) (36,679.5) 0.0 0.0 0.0 0.0 0.0 (36,679.5)

Աղստև գետի հունի մաքրում և ափերի ամրացում (22,900.0) 0.0 0.0 0.0 0.0 0.0 (22,900.0)

Հրազդան գետի հունի մաքրում և ափերի ամրացում ՊԿ 28-60-49+11,5 հատվածում (13,300.0) 0.0 0.0 0.0 0.0 0.0 (13,300.0)

ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ, Ավշար և Այգևան համայնքներում մեկական խորքային հորի հորատում (479.5) 0.0 0.0 0.0 0.0 0.0 (479.5)

04 02 01 21 Գյուղատնտե-

սական հողատեսքերի պահպանում,

բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափա-պաշտպան կառուցվածք-

ների վերականգնում` փաթեթ 17, սահմանային սյուն N 40-40/0 (20,000.0) 0.0 0.0 (20,000.0) 0.0 0.0 0.0

ՀՀ Արարատի մարզի Եղեգնավան համայնքին հարող սահմանային գոտու տարածքում Վեդիչայ հեղեղատար ջրանցքի հունի մաքրում և ափերի ամրացում 20,000.0 0.0 0.0 20,000.0 0.0 0.0 0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 17-ի N 1462-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ) Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են

դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը խումբը դասը տարի

ԸՆԴԱՄԵՆԸ (36,679.5)

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (36,679.5)

այդ թվում`

04 02 01 12 Հողերի մելիորատիվ վիճակի պահպանման և բարելավման միջոցառումներ (Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում) (36,679.5)

Աղստև գետի հունի մաքրում և ափերի ամրացում (22,900.0)

Հրազդան գետի հունի մաքրում և ափերի ամրացում ՊԿ 28-60 - 49+11,5 հատվածում (13,300.0)

ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ, Ավշար և Այգևան համայնքներում մեկական խորքային հորի հորատում (479.5)

04 02 01 21 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում 0.0

ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 17, սահմանային սյուն N 40-40/0 (20,000.0)

ՀՀ Արարատի մարզի Եղեգնավան համայնքին հարող սահմանային գոտու տարածքում Վեդիչայ հեղեղատար ջրանցքի հունի մաքրում և ափերի ամրացում 20,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։