Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10209468

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 309-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 6-րդ մասի պահանջով.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու և մրցույթ անցկացնելու կարգերը սահմանելու մասին» N 187-Ն հրամանի N 1 հավելվածի 7-րդ կետի «ա) ենթակետում «2-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքից» բառերը փոխարինել «1-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքից, 1-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքից» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։