ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան N 09-379-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.12.2009 թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, Կամո Մկրտչյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ
N 0581 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 18.11.2008 թ. թիվ 08-366-Լ հրամանով, համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 18.12.09 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Սրվեղ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0816 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
գ Անհատ ձեռնարկատեր Ավետիք Մելիքյանին տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ`
Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(22.12.2009թ. հր. N 09-379-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը)
Բնակության վայրը, Գտնվելու վայրը
Լիցեն-զիայի համարը
Լիցենզիան տալու ամսաթիվը
Հարկ վճարողի հաշվառման համարը(ՀՎՀՀ)
Գրանցման համարը
Գործու-նեության տեսակը
Գործու-նեության իրակա-նացման վայրը
Գործո-ղության ժամկետը
Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղեկու-թյուններ
1
Կամո Մկրտչյան
Արարատի մարզ, հ-ք. Դարակերտ, 3-րդ փող., 58 տուն, ԱԳN10581
17.11.05թ.
580
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում
ՀՀ
Անժամկ.
Կոմիտեի 18.11.2008. հր. N 08-366-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
2
«Սրվեղ» ՍՊԸ
Տավուշի մ-զ, Ազարամուտ հ-ք, ԱԳN0816
21.11.08թ.
07614469
811
Անշարժ գույքի գնահատում
ՀՀ
Անժամկ.
Դադարեցվել է դիմումի համաձայն
3
Ավետիք Մելիքյան
Ք. Սևան, Չարենցի 50ա
ԱԳN0860
22.12.09թ.
75404144
855
Տեղագրական քարտեզագրման և հող. շին. աշխ. իրականացում ՀՀ
Անժամկ.
Լիցենզիայի տրամադրում