Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 73 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-01-09-ից մինչև 2011-04-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-04-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունվարի 2008թ.

Պետական գրանցման թիվ 11808017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

27 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 918-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 73 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը`

Հրամայում եմ`

1. Հաստատել.

1) «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի,

2) «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 73 հրամանը:

3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:

Նախարար՝

Վ. Խաչատրյան

Հավելված N 1

«Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»

Օրինակելի ձև N 1

Հաստատվել է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 918-Ն հրամանով

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ» Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ե Ց Վ Ե Լ է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

_________________նախարար

նախահաշիվը`

արտաբյուջետային միջոցների աղբյուրների գծով ___________________________

(ընդամենը գումարը թվերով և տառերով )

__________________________________________________ դրամ,

և ծախսերի գծով՝_______________________________________

(ընդամենը գումարը թվերով և տառերով)

____________________________________________ դրամ գումարով։

________________________________________________ Կ.Տ.

(ՀՀ պետական կառավարման մարմնի ղեկավարի /համայնքի ղեկավարի/ ստորագրությունը և Ա.Հ.Ա.)

____ ________ 200 թ.

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման

___ __________ 200___ թ. ____ ___________ 200___ թ. ժամանակահատվածի համար

1. Հիմնարկի անվանումը___________ 8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծածկագիր

2. Փոստային հասցեն ________________

3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման

9. Ծրագրի անվանումը__________

4. ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմնի անվանումը_____________

10. Ծրագրի կոդը

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը___________ 11. ՀՀ պետական կառավարման (ՏԻ) մարմնի կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

6. Հիմնարկի՝ ՏԳԲ-ում բացված արտաբյուջետային միջոցների գանձապետական հաշվի համարը

7. Արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքը ՀՀ կառավարության __ _____ ___թ. N__ որոշումը կամ __ ՀՀ օրենքը 12. Չափի միավորը՝ հազար դրամ

Տողերի NN Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների և դրանց հաշվին իրականացվող ծախսերի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի) Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող Սույն նախահաշվով հաստատվող ցուցանիշները այդ թվում՝ ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական

անվանումները NN նախահաշվի ցուցանիշները նախահաշվում կատարված փոփոխու-թյունները (ավելացումը՝ /+/,

պակասեցումը՝

/-/) առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի

Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7

2000000 ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ այդ թվում՝ x

2111000 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ x

2112000 2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ x

2112100 2.1. Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x

2112110 --ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x

2112120 --կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից x

2112200 2.2 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x

2112210 --ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x

2112220 --կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից x

2112300 2.3 Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x

2112310 --ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից x

2112320 --կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

2113000 3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

որից` x

2113100 3.1 Եկամուտներ սեփականությունից x

2113110 --տոկոսներ x

2113120 --շահաբաժիններ x

2113130 --գույքի վարձակալություն x

2113200 3.2 Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից x

2113210 -ապրանքների մատակարարում x

2113220 - ծառայությունների մատուցումից x

2113230 - աշխատանքների կատարում x

2113240 - վարչական գանձումներ x

2113300 3.3 Եկամուտներ տույժերից, տուգանքներից x

2113400 3.4 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ x

2113410 - ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ x

2113420 - կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ x

2113500 3.5 Այլ եկամուտներ x

1000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող1100000+ տող 4000000) X

1100000 Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, x

1110000 1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում՝ x

1110000 1,1 Աշխատանքի վարձատրություն x

1111000 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 411100

1112000 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ 411200

1113000 - Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում 411300

1114000 - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում 411400

1115000 - Այլ վարձատրություններ 411500

1116000 - Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ 412100

1117000 - Սոցիալական ապահովության վճարներ 413100

1120000 2 Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում x

1121000 2.1 Շարունակական ծախսեր X

1121100 - Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր 421100

1121200 - Էներգետիկ ծառայություններ 421200

1121300 - Կոմունալ ծառայություններ 421300

1121400 - Կապի ծառայություններ 421400

1121500 - Ապահովագրական ծախսեր 421500

1121600 - Գույքի և սարքավորումների վարձակալություն 421600

1121700 -Արտագերատեսչական ծախսեր 421700

1122000 2.2 Գործուղումների և շրջագայության ծախսեր x

1122100 - Ներքին գործուղումներ 422100

1122200 - Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 422200

1122300 - Այլ տրանսպորտային ծախսեր 422900

1123000 2.3 Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում x

1123100 - Վարչական ծառայություններ 423100

1123200 - Համակարգչային ծառայություններ 423200

1123300 - Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ 423300

1123400 - Տեղեկատվական ծառայություններ 423400

1123500 - Կառավարչական ծառայություններ 423500

1123600 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ 423600

1123700 - Ներկայացուցչական ծախսեր 423700

1123800 - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 423900

1124000 2.4 Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում x

1124100 - Մասնագիտական ծառայություններ 424100

1125000 2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ

և նյութեր) x

1125100 - Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 425100

1125200 - Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 425200

1126000 2.6 Նյութեր (ապրանքներ) x

1126100 - Գրասենյակային նյութեր և հագուստ 426100

1126200 - Գյուղատնտեսական ապրանքներ 426200

1126300 - Վերապատրաստման և ուսուցման նյութեր (աշխատողների զարգացման) 426300

1126400 - Տրանսպորտային նյութեր 426400

1126500 - Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր 426500

1126600 - Առողջապահական և լաբորատոր նյութեր 426600

1126700 - Կենցաղային և հանրային սննդի նյութեր 426700

1126800 - Հատուկ նպատակային այլ նյութեր 426900

1130000 3 Տոկոսավճարներ x

1130100 - Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ 441100

1130200 - Ներքին վարկերի տոկոսավճարներ 441200

1130300 - Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ 442100

1130400 - Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ 442200

1131000 Փոխառությունների հետ կապված վճարներ x

1131200 - Տույժեր 443200

1131300 - Փոխառությունների գծով տուրքեր 443300

1140000 4. Սուբսիդիաներ x

1141000 - Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին 451100

1142000 - Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին 451200

1143000 - Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին 452100

1144000 - Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին 452200

1150000 5. Դրամաշնորհներ x

1151000 Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին x

1151100 - Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461100

1151200 - Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461200

1152000 Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին x

1152100 - Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 462100

1152200 - Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 462200

1153000 Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին x

1153100 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 463100

1153200 - Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին 463200

1153300 - Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ 463300

1153400 - Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում 463400

1153500 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին 463500

1153600 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 463700

1153700 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 463800

1153800 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 463900

1154000 Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին x

1154100 - Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 465100

1154200 - Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 465200

1154300 - Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին 465300

1154400 - Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 465500

1154500 - Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 465600

1154600 -Այլ կապիտալ դրամաշնորհներ 465700

1160000 6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ x

1161000 6.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ x

1161100 - Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ 471100

1161200 - Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին 471200

1162000 6.2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) x

1162100 - Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից 472100

1162200 - Մայրության նպաստներ բյուջեից 472200

1162300 - Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 472300

1162400 - Գործազրկության նպաստներ բյուջեից 472400

1162500 - Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից 472500

1162600 - Հուղարկավորության նպաստներ բյուջեից 472600

1162700 - Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 472700

1162800 - Բնակարանային նպաստներ բյուջեից 472800

1162900 - Այլ նպաստներ բյուջեից 472900

1163000 6.3 ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ x

1163100 - Կենսաթոշակներ 474100

1170000 7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ x

1171000 7.1 ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ x

1171100 - Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ 481100

1171200 - Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին 481900

1172000 7.2 ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ x

1172100 - Աշխատավարձի ֆոնդ 482100

1172200 - Այլ հարկեր 482200

1172300 - Պարտադիր վճարներ 482300

1172400 - Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր 482400

1173000 7.3 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ x

1173100 - Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ 483100

1174000 7.4 ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ x

1174100 - Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 484100

1174200 - Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում 484200

1175000 7.5 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ x

1175100 - Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում 485100

1176000 7.6 ԱՅԼ ԾԱԽՍԵՐ x

1176100 - Այլ ծախսեր 486100

1177000 7.7 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ x

1177100 - Պահուստային միջոցներ 489100

4000000 Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

(տող 1200000 - 1300000) որից` x

1200000 Ա. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ x

1210000 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ x

1211000 - Շենքերի և շինությունների ձեռք բերում 511100

1212000 - Շենքերի և շինությունների կառուցում 511200

1213000 - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 511300

1214000 - Տրանսպորտային սարքավորումներ 512100

1215000 - Վարչական սարքավորումներ 512200

1216000 - Այլ մեքենաներ և սարքավորումներ 512900

1217000 - Աճեցվող ակտիվներ 513100

1218100 - Ոչ նյութական հիմնական միջոցներ 513200

1218200 - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր 513300

1218300 - Նախագծահետազոտական ծախսեր 513400

1220000 2. ՊԱՇԱՐՆԵՐ x

1221000 - Ռազմավարական պաշարներ 521100

1222000 - Նյութեր և պարագաներ 522100

1223000 - Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ 523100

1224000 - Սպառման նպատակով պահվող պաշարներ 524100

1230000 3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ x

1231000 - Բարձրարժեք ակտիվներ 531100

1240000 4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ x

1241000 - Հող 541100

1242000 - Ընդերքային ակտիվներ 542100

1243000 - Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ 543100

1244000 - Ոչ նյութական չարտադրված ակտիվներ 544100

1300000 Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ որից` x

1311000 Հիմնական միջոցների իրացումից մուտքեր x

1312000 Պաշարների իրացումից մուտքեր x

1313000 Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքեր x

1314000 Ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքեր x

3000000 ԴԵՖԻՑԻՏ ԿԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴ (տող 1000000 - 2000000) X

5000000 III ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

այդ թվում` x

5100000 Ա. ՆԵՐՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ այդ թվում` x

5110000 1. ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

այդ թվում` x

5111000 1.1. Արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) x

որից`

5111100 թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր 9111

5111200 հիմնական գումարի մարում 6111

5112000 1.2. Վարկեր և փոխատվություններ (ստացում և մարում) այդ թվում` x

5112100 1.2.1 Վարկեր, որից` X

5112110 վարկերի ստացում 9112

5112120 ստացված վարկերի հիմնական գումարի մարում 6112

5112200 1.2.2 Փոխատվություններ, որից` X

5112210 փոխատվությունների ստացում 9112

5112220 ստացված փոխատվությունների մարում 6112

5120000 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ այդ թվում` x

5121000 2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցություն որից` x

5121100 իրացումից մուտքեր 9213

5121200 - ձեռքբերում 6213

5122000 2.2. Փոխատվություններ, որից`

5122100 - նախկինում տրամադրված փոխատվությունների դիմաց ստացվող մարումներից մուտքեր 9212

5122200 - փոխատվությունների տրամադրում 6212

5123000 2.3. Վարկեր, այդ թվում` X

5123100 - տրամադրված վարկերի մարումներից մուտքեր 9212

5123200 - վարկերի տրամադրում 6212

5124000 2.4. Տարեսկզբի ազատ մնացորդ

5125000 2.5. Ենթակա է փոխանցման համապատասխան բյուջե x

5126000 2.6. Դիտարկվող ժամանակահատվածի վերջի ազատ մնացորդը x

5200000 Բ. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ x

այդ թվում`

5210000 1. ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

այդ թվում` x

5211000 1.1. Արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) x

որից`

5211100 թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր 9121

5211200 հիմնական գումարի մարում 6121

5212000 1.2. Վարկեր և փոխատվություններ (ստացում և մարում) այդ թվում` x

5212100 1.2.1 Վարկեր, որից` x

5212110 վարկերի ստացում 9122

5212120 ստացված վարկերի հիմնական գումարի մարում 6122

5212200 1.2.2 Փոխատվություններ որից` X

5212210 փոխատվությունների ստացում 9122

5212220 ստացված փոխատվությունների մարում 6122

5220000 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ այդ թվում` x

5221000 2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցություն, որից` x

5221100 իրացումից մուտքեր 9223

5221200 - ձեռքբերում 6223

5222000 2.2. Փոխատվություններ, որից` X

5222100 - նախկինում տրամադրված փոխատվությունների դիմաց ստացվող մարումներից մուտքեր 9222

5222200 - փոխատվությունների տրամադրում 6222

5223000 2.3. Վարկեր, այդ թվում` X

5223100 - տրամադրված վարկերի մարումներից մուտքեր 9222

5223200 - վարկերի տրամադրում 6222

5224000 2.4. Տարեսկզբի ազատ մնացորդ x

5225000 2.5. Ենթակա է փոխանցման համապատասխան բյուջե x

5126000 2.6. Դիտարկվող ժամանակահատվածի վերջի ազատ մնացորդը x

__ ____________ 200_ թ.

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ՝ _______________ ____________

(ստորագրություն) (Ա.Հ.Ա.)

Կ. Տ.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝

(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ) ______________ ____________

(ստորագրություն) (Ա.Հ.Ա.)

(օրինակելի ձև Հ-1-ը խմբ. 30.04.08 N 339-Ն, 16.01.09 թիվ 24-Ն, 07.12.09 թիվ 1107-Ն)

(հավելվածը խմբ. 30.04.08 N 339-Ն, 16.01.09 թիվ 24-Ն, 07.12.09 թիվ 1107-Ն)

Հավելված N 2

«Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»

Հաստատվել է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 918-Ն հրամանով

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ»

Հավելված N 1-ով հաստատված` «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը» (այսուհետ՝ N 1 օրինակելի ձև) լրացվում է հետևյալ կերպ.

N 1 օրինակելի ձևը նախատեսված է պետական կամ համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների` արտաբյուջետային միջոցների հաշվին պահպանման ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ՝ նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: Ձևը նախատեսվում է նաև բյուջետային հիմնարկ չհանդիսացող պետական հիմնարկի համար: N 1 օրինակելի ձևի աղյուսակի յուրաքանչյուր տողին համապատասխանող՝ «Ա» սյունակում ամրագրված համարը փոփոխման ենթակա չէ:

1. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 4-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն լրացնում:

2. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 11-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը, համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված N 23-ի:

3. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի վերևի տողը՝ անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվում, լրացվում է N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված N 1000000 («Արտաբյուջետային միջոցների ելքեր») տողի և N 2000000 («Արտաբյուջետային միջոցների աղբյուրներ») տողի 3-րդ սյունակում բերված ցուցանիշները գումարով (թվերով և տառերով):

4. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ:

5. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 8-րդ կետը լրացվում է հրամանով հաստատված` Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 11 հավելվածի տարրերին համապատասխան` բաժին (2 նիշ), խումբ(1 նիշ) և դաս (1 նիշ):

6. N 1 օրինակելի ձևի N 5125000 և N 5225000 տողերը լրացվում է դիտարկվող ժամանակահատվածի վերջի դրությամբ հարկերը և այլ պարտադիր վճարները համապատասխան բյուջե վճարելուց հետո հիմնարկի արտաբյուջետային հաշվում միջոցների մնացորդը համապատասխան բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության (համայնքային ենթակայության հիմնարկի համար`տեղական ինքնակառավարման մարմնի) որոշման առկայության դեպքում:

(6-րդ կետը փոփ. 07.12.09 թիվ 1107-Ն)

7. Հիմնարկը, նախահաշիվը լրացնելու ժամանակ, կարող է հանել N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա», «Բ» և «Գ» սյունակների տարրերը, եթե համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

8. N 1 օրինակելի ձևի «Բ» և «Գ» սյունակում նշվող տնտեսագիտական դասակարգման տարրերը լրացվում են հրամանով հաստատված N 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների տնտեսագիտական ծածկագրերին և դասակարգման տարրերի անվանումներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ), իսկ դրանց գումարային մասը` 1-ից 7-րդ սյունակներում:

(8-րդ կետը փոփ. 07.12.09 թիվ 1107-Ն)

9. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին՝

1) առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող նախահաշիվ (այսուհետ՝ նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի`

ա. 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում,

բ. 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի, եռամսյակի, կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,

2) առկա է նախկին նախահաշիվ և վերջինում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի՝

ա. 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները,

բ. 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը,

գ. 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:

10. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական, կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես՝

1) տարեկան նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա (տարեկան) ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ բյուջետային տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները աճողական,

2) ինն ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

3) որևէ կիսամյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,

4) որևէ եռամսյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

5) որևէ ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:

11. 5111200-րդ, 5112120-րդ, 5112220-րդ, 5121200-րդ, 5122200-րդ, 5123200-րդ, 5211200-րդ, 5212120-րդ, 5212220-րդ, 5221200-րդ, 5222200-րդ և 5223200-րդ տողերում ցուցանիշները ներկայացվում են բացասական նշանով:

(11-րդ կետը լրաց. 07.12.09 թիվ 1107-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 07.12.09 թիվ 1107-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։