Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 598 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հունվարի 1995 թվականի N 2

քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 598 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գործազուրկ քաղաքացիների հաշվառումը և գրանցումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1973 թվականի հոկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1973 թվականի սեպտեմբերի 6-ի «Բանվորների և ծառայողների աշխատանքային գրքույկների մասին» N 656 որոշումը» N 598 որոշման 6-րդ կետի 4-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«տեղեկություններ գործազուրկի կարգավիճակ ստանալու և այդ կարգավիճակից դուրս գալու մասին»:

2. Սահմանել, որ բանվորների և ծառայողների աշխատանքային գրքույկներում գործազուրկի կարգավիճակ ստանալու և այդ կարգավիճակից դուրս գալու մասին գրառումները կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։