Հոդված 1
Հոդված 1
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մասնավորապես հետևյալ ուղղություններով.
- զբոսաշրջության երկկողմ զարգացում՝ ակտիվացնելով երկկողմ կապերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև.
- երկու երկրների զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած ընկերությունների միջև կապերի ստեղծում.
- երկու երկրների զբոսաշրջության զարգացման գործընթացին երիտասարդության մասնակցություն, ներառյալ երիտասարդության և մասնավոր փոխայցելությունները.
- զբոսաշրջության ոլորտում ներդրումային քաղաքականության աջակցություն.
-տեղեկատվության փոխանակում, այդ թվում` զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրության, վիճակագրության և շուկայագիտության: