Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

4 սեպտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 1995 թվականի N 10

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը`

կարգի 3-րդ բաժնի 1-ին կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը հաշվարկվում է առանձին-առանձին` ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի`

մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները գնահատվում են հետևյալ բանաձևով.

Հգա = Հա Շ եթե Շ > Շճ

Շճ

n

Շ= ∑ Շ

n . Հա

որտեղ`

Հգա-ն հիմնական միջոցների գնահատված արժեքն է,

n-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակների թիվն է,

Շճ-ն ճյուղային շահութաբերության սահմանային գործակիցն է,

∑Շ-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակային շահույթների գումարն է,

Հա-ն հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ,

եթե Շ ≤ Շճ, ապա հիմնական միջոցների հաշվարկային արժեքը մնում է անփոփոխ:

1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը որոշվում է հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված արժեքով:

Մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքի հաշվարկման համար կիրառվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահույթը, իսկ հոկտեմբերի 1-ից հետո` նաև տվյալ տարվա առաջին կիսամյակի շահույթը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 4-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։