Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1481-Ա

ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը «Գործ-555» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված ապրանքների դիմաց առաջացած պարտքը` 4874800 դրամ գումարի չափով, մարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 01 դասի «05. Ներդրումներ գրադարաններում» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով) և 08 բաժնի 06 խմբի 01 դասի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վճարներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» հոդվածով) նախատեսված միջոցների հաշվին` համապատասխանաբար 2967300 և 1907500 դրամ գումարի չափով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։