Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-09-05-ից մինչև 1997-09-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-09-16Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

5 սեպտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 1995 թվականի N 11

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի` գերատեսչության կարգավիճակով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 5-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։