Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1455-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` 2005 թվականի արտադրության ''НИCCAH MAXIMA 3.01'' մակնիշի (պետհամարանիշը` 627 ՕԼ 64, նույնացման համարը` JN1CA31A76M110017, շարժիչը` VQ30612741B)` 12533908 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան, ինչպես նաև նիստերի համար նախատեսված սեղանը` 2 միավորից (1 միավորի հաշվեկշռային աժեքը` 177940 դրամ) և իր կցորդ սեղանները` 2 հատ (1 հատի հաշվեկշռային արժեքը` 109060 դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։