ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1488-Ա
«ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2008 թվականի դեկտեմբերի 19-ի C 2671, 2009 թվականի փետրվարի 27-ի C 295, մարտի 12-ի C 356, ապրիլի 17-ի C 548 մաքսային հայտարարագրերով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1488-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Մաքսային հայտարարագիրը Ձևակերպման ամսաթիվը Թիվը Մաքսային արժեքը(դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. Կարի մեքենա (մոդելը` EH 30-2K SFF N 196; 197) 84522100000 C 2671 19.12.2008 թ. 2 4640857 19.12.2009 թ.
2. Կարի մեքենա (մոդելը` 300W 405 N 21724; 991319011; 374517;S ED N 20764; 101 RDE N 124768)84522900000
C 2671
19.12.2008 թ.
6
20056772
19.12.2009 թ.
3. Կարի մեքենա (2Ndl. Eurodr.-N 4479; 4480; 4034; 4490; 4468; 4489) 84522900000 C 2671 19.12.2008 թ. 6 1775774 19.12.2009 թ.
4. Կարի մեքենա (մոդելը` WPG 5041 N 531; 532; 537; 538; Durkop N 265 11502) 84522900000 C 2671 19.12.2008 թ. 5 5577458 19.12.2009 թ.
5. Գամեր խփելու մեքենա (WB 27, #25,27) 84798997000 C 295 27.02.2009 թ. 2 3517416 27.02.2010 թ.
6. Գոտի կարող մեքենա (Masհ-Nr. AS286 898 Eurodr.-N 4547)84522900000 C 356 12.03.2009 թ. 1 4054601 12.03.2010 թ.
7. Կարի մեքենա
(EH 20-2K Nr. 163;164)
84522100000 C 548 17.04.2009 թ. 2 14989182 17.04.2010 թ.
Ընդամենը 24 54612060
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան