Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2009 թվականի N 1426-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` Հայաս­տանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրա­յին կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքին` վերանորոգելու և համայնքի կարիքավոր բնա­կիչներին սեփականության իրավունքով` որպես կացարան տրամադրելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդուն­ման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` նախա­տե­սելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրա­վունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 10-ի N 1426-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Անվանումը Հասցեն Շահագործման հանձնելու տա­րեթիվը Թիվը Սկզբնական

արժեքը

(դրամ) Գույքի մակերեսը

(քառ. մ) Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

Գրասենյակի շենք Արտենիի գյուղական համայնք 1958 թ. 1 2762900 310.12 0

Ավտոտնակ` 20 տեղանոց Արտենիի գյուղական համայնք 1958 թ. 1 525500 328.39 0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։