ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2010 թվականի N 8-Ա
«ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2009 թվականի հոկտեմբերի 28-ի ՀՕ-187-Ն) կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունվարի 15-ի N 8-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովումը
1 2 3 4 5
1. «Ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ մշակույթի նախարարություն 2010 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ մշակույթի նախարարություն 2010 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման փաստաթղթավորման, պահպանության, տեղեկատվության փոխանակման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ մշակույթի նախարարություն 2010 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ մշակույթի նախարարություն 2010 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
5. «Հայաստանի Հանրապետությունում մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ մշակույթի նախարարություն 2011 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան