ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 1995 թվականի N 27
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի «հունվարի 15-ին» և «հունվարի 31-ին» բառերը փոխարինել «փետրվարի 1-ին» և «փետրվարի 15-ին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`
«դ) սույն որոշմամբ հաստատված կարգով տարբերակված առանձին խմբերի քաղաքացիների (բռնադատվածներ, փախստականներ և այլն) հաշվառումն ու նրանց սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ավարտել մինչև 1995 թվականի հունիսի 1-ը` սեփականաշնորհման սերտիֆիկատների մինչև 10 տոկոսն այդ նպատակով թողնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի տրամադրության տակ»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20, 21, 22, 23 և 24-րդ կետերով`
«20. Սեփականաշնորհման մեկ հավելյալ սերտիֆիկատը բռնադատված քաղաքացիներին տրվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի 7Ա ձևի (կցվում է):
21. 7Ա ձևը լրացվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա:
22. Հայխնայբանկի բաժանմունքի աշխատակիցը բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի վերևի ձախ մասում սեփականաշնորհման սերտիֆիկատը քաղաքացուն տալու վերաբերյալ կատարում է նշում` գրանցելով սեփականաշնորհման սերտիֆիկատի սերիան և համարը:
23. Հայխնայբանկը 7Ա ձևի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամեն երկուշաբթի աճողական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովին, իսկ Հայխնայբանկի բաժանմունքները` համապատասխան տարածքային հանձնաժողովներին:
24. Հայխնայբանկի բաժանմունքները սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ժամկետի ավարտից հետո 7Ա ձևերը` ստորագրված և կնքված Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքի վարիչի կողմից, ներկայացնում են համապատասխան տարածքային հանձնաժողովներին»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
Ձև 7Ա
______________________________________
(շրջանի, բնակավայրի անվանումը) ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման
սերտիֆիկատների բաշխման կարգի
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՅՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԵԿ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
Հայխնայբանկի N բաժանմունք
N/N
ը/կ Բռնա-դատված
քաղաքացու
ազգանունը,
անունը,
հայրանունը (լրիվ) Ծննդյան
ամսաթիվը,
տարեթիվը Անձնագրի
սերիան և
համարը Բռնա-դատվածի
կարգա-վիճակը
հաստատող
վկայականի համարը Տրվող
սերտիֆի-կատի
սերիան և համարը Սերտիֆիկատը ստացող բռնադատված քաղաքացու ստորագրությունը և ստանալու
ամսաթիվը Սերտիֆիկատը հանձնող Հայխնայբանկի աշխատակցի ստորագրությունը
1 2 3 4 5 6 7 8
Հայխնայբանկի N բաժանմունքի վարիչ` ___________________________________
(անունը, ազգանունը)
« » 1995թ.
Կ.Տ.