ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 1995 թվականի N 28
քաղ. Երևան
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
հունվարի 19-ի N 28 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման և ընկերությունների վերակազմավորման կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշման համաձայն վերակազմավորված բաժնետիրական ընկերություններին մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների (այսուհետև` սերտիֆիկատներ) տրման կարգը:
2. Ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհման աշխատանքային հանձնաժողովը (այսուհետև` աշխատանքային հանձնաժողով) սերտիֆիկատներ ստանալու համար տվյալ պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, 5-օրյա ժամկետում մասնակի անհատույց սեփականաշնորհման ճյուղային հանձնաժողովին (այսուհետև` ճյուղային հանձնաժողով) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցած աշխատողների ցուցակը` 2 օրինակից.
բ) մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջագիրը` 2 օրինակից (N 1 ձևը կցվում է):
3. Ճյուղային հանձնաժողովն աշխատանքային հանձնաժողովներից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում`
ա) ստուգում և հաստատում է սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որից հետո ցուցակի մեկ օրինակը, իսկ պահանջագրերի երկու օրինակը վերադարձնում է աշխատանքային հանձնաժողովներին.
բ) կազմում է ճյուղի ձեռնարկությունների ցուցակ` 2 օրինակից, նշելով յուրաքանչյուր ձեռնարկությանը հասանելիք սերտիֆիկատների քանակը, ինչպես նաև սերտիֆիկատների ընդհանուր քանակը.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ցուցակը և սերտիֆիկատների ստացման պահանջագիրը` 3 օրինակից (N 2 ձևը կցվում է):
Ճյուղային հանձնաժողովը կատարում է սերտիֆիկատների բաշխում ըստ ձեռնարկությունների, իր կողմից հաստատված գրաֆիկի համաձայն, որտեղ նշված է սերտիֆիկատների տրման օրը և վայրը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը`
ա) ամփոփում է ճյուղային հանձնաժողովներից ստացած փաստաթղթերն ու տեղեկությունները, հաստատում է պահանջագրերը.
բ) ճյուղային հանձնաժողովների պահանջագրերի մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինկասացիոն վարչություն.
գ) սահմանում է յուրաքանչյուր ճյուղի ձեռնարկությունների համար սերտիֆիկատների ստացման ժամկետները:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինկասացիոն վարչությունը ճյուղային հանձնաժողովներին է հանձնում սերտիֆիկատները` ըստ պահանջագրերում նշված քանակի, որը վավերացվում է հանձնման-ընդունման ակտով:
6. Ձեռնարկություններին սերտիֆիկատները տրվում են ճյուղային հանձնաժողովների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:
7. Աշխատանքային հանձնաժողովը ճյուղային հանձնաժողովից սերտիֆիկատներն ստանալու համար նրան է ներկայացնում արդեն հաստատված պահանջագրերը` 2 օրինակից:
8. Սերտիֆիկատներն ստանալու համար աշխատանքային հանձնաժողովն իր կազմից նշանակում է պատասխանատու անձ, որին ձեռնարկությունը տալիս է լիազորագիր (N 3 ձևը կցվում է):
9. Սերտիֆիկատներն ստանալու փաստն ամրագրվում է պահանջագրերի վրա համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի կնիքով և ճյուղային հանձնաժողովի կողմից վարվող հատուկ գրանցամատյանում գրանցում կատարելով:
10. Սերտիֆիկատների բաշխումը ձեռնարկության աշխատողներին կատարվում է պատասխանատու անձի կողմից:
11. Սերտիֆիկատները, նախքան տվյալ ձեռնարկության աշխատողներին բաշխելը, լրացվում են` գրվում է բաժնետիրական ընկերության անվանումը, սերտիֆիկատի անվանական արժեքը, այն ստորագրվում է բաժնետիրական ընկերության նախագահի, գլխավոր հաշվապահի կողմից և կնքվում է:
12. Պատասխանատու անձը ճյուղային հանձնաժողովից սերտիֆիկատներն ստանալու և դրանց պահպանության համար կրում է պատասխանատվություն:
13. Բաշխված սերտիֆիկատները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և դրանց պահպանումը կատարվում է խիստ հաշվառման փաստաթղթերի համար սահմանված կարգով:
Ձև N 1
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
______________________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
_____________________________________________________________________
(հասցե, գտնվելու վայրը)
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջվող քանակը ______
___________________________________________________________________ հատ:
(թվերով և տառերով)
Աշխատանքային հանձնաժողովի
նախագահ`
Ճյուղային հանձնաժողովի
նախագահ`
Ձեռնարկության կնիքը` Ճյուղային հանձնաժողովի
համապատասխան
մարմնի կնիքը`
Ձև N 2
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
______________________________________________________________________
(ճյուղային հանձնաժողովի անվանումը)
______________________________________________________________________
(ճյուղային հանձնաժողովի հասցեն, գտնվելու վայրը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջվող քանակը _______
______________________________________________________________________ հատ:
(թվերով և տառերով)
Ճյուղային հանձնաժողովի
համապատասխան
մարմնի կնիքը`
Ճյուղային հանձնաժողովի
նախագահ`
ՀՀ ֆինանսների
նախարարության կնիքը` ՀՀ ֆինանսների
նախարարի տեղակալ`
Ձև N 3
Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր
______________________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
______________________________________________________________________
(հասցեն, գտնվելու վայրը)
Լիազորում է
_____________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________ _____________________________________________________
Անձնագրի տվյալները
____________________________________ (համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)
______________________________________________________________________
ճյուղային հանձնաժողովից մասնակի
անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատներ __________________________հատ:
(թվերով և տառերով)
Ձեռնարկության տնօրեն`
Ձեռնարկության գլխավոր հաշվապահ`
Ձեռնարկության կնիքը`