Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 967-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2010 թվականի N 28-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 967-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ս. Սեյրանյանի փոխարեն ընդգրկել Ա. Աշոտյանին, Ռ. Գասպարյանի փոխարեն` Ռ. Սուքիասյանին, Ա. Արշակյանի փոխարեն` Շ. Սահակյանին և Հ. Ղուշչյանի փոխարեն` Ա. Հովհաննիսյանին:

2. Այդ կապակցությամբ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) խորհրդի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով,

բ. «Ռ. Գասպարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերով,

գ. «Ա. Արշակյան - ՀՊՏՀ-ի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Շ. Սահակյան - ՀՊՏՀ-ի շուկայաբանության (մարքեթինգի) ամբիոնի վարիչ» բառերով.

2) խորհրդի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Ղուշչյան - ՀՊՏՀ-ի մակրոտնտեսական քաղաքականության և կարգավորման ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - ՀՊՏՀ-ի «Բիզնեսի կազմակերպում» ամբիոնի վարիչ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունվարի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։