ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 10-Ն
ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին և 693-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին սույն որոշման հավելվածում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օգտագործմանը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող անհատույց օգտագործման պայմանագիրը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 14-ի N 10-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN
ը/կ Գույքի անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի գինը Ընդհանուր արժեքը
1 2 3 4 5 6
1. Համակարգիչ Core 2 Duo 2.4/1066 Intel 38 chipset, HDD 160 GB RAM 2048 MB Video card, 128MB, DVD-RW Keybard, Mouse հատ 1 326000 326000
2. Համակարգիչ Core 2 Duo 2.4/1066 Intel 35 chipset, HDD 160 GB RAM 2048 MB Video card, 128MB, DVD-RW Keybard, Mouse հատ 1 241400 241400
3. Համակարգիչ Core 2 QUAD Intel 38 chipset, HDD 320 GB, RAM 2048 MB Video card, 256MB, DVD-RW Keybard, Mouse հատ 1 371700 371700
4. Տեսախցիկ SONY DCR-HC 96 հատ 1 390000 390000
5. Պրոյեկտոր Mitsubishi XD 211U հատ 1 450000 450000
6. Պրոյեկտորի էկրան Universal Wallscreen 153*153 հատ 1 70000 70000
7. Ժամացույց` պատի հատ 1 15000 15000
8. Աթոռ` աշխատողի համար հատ 1 55000 55000
9. Աթոռ` այցելուների համար հատ 10 17000 170000
10. Բազկաթոռ հատ 2 220000 440000
11. Չհրկիզվող պահարան հատ 1 110000 110000
12. Աթոռ հատ 75 44000 3300000
13. Սեղան` համակարգչի համար հատ 1 52000 52000
14. Սեղան` աշխատանքային հատ 2 115000 230000
15. Գրապահարան հատ 1 68000 68000
16. Պահարան` փոքր հատ 2 60000 120000
17. Գրասեղան` փոքր հատ 1 60000 60000
18. Ստենդ` նախատեսված նորությունների համար հատ 4 34000 136000
19. Զգեստապահարան հատ 1 52000 52000
20. Շերտավարագույր քառ. մ 450 3550 1597500
21. Սեղան` մեծ խորհրդակցությունների համար հատ 1 80000 80000
22. Գրատախտակ հատ 1 20000 20000
23. Գրապահարան` մեծ հատ 1 70000 70000
24. Մոնիտոր Dell 19 LCD հատ 3 104000 312000
25. Բարձրախոս SP E200 հատ 1 6100 6100
26. Տպիչ Canon LBP հատ 1 52700 52700
27. Սկաներ Mսstak հատ 1 92900 92900
28. Պատճենահանման մեքենա Canon ir2016 հատ 1 456800 456800
29. Բարձրախոս Labetec Puise 485 հատ 1 18700 18700
30. UPS 800 VA Mercury հատ 1 40000 40000
31. Հեռախոս Panasonic KX TS-500 հատ 1 4750 4750
32. Հեռախոս Panasonic KX FT-937 CX հատ 1 45050 45050
Ընդամենը 9453600
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան