Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 1143-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 895 որոշմամբ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 265-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության» 12-րդ կետում «Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց» բառերից հետո լրացնել «, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է» բառերը, իսկ 17-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում:»:

2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կանոնադրության» 12-րդ կետում «Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց» բառերից հետո լրացնել «, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է» բառերը, իսկ 17-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում:»:

3) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության» 12-րդ կետում «Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց» բառերից հետո լրացնել «, որոնց ողջ ընթացքը ձայնագրվում է» բառերը, իսկ 17-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հարցերի քննարկման ողջ ընթացքի ձայնագրությունը պահպանվում է 3 տարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

Նախարար՝ Տ. Դավթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։