Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

3 հոկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 1995 թվականի N 45

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի խնդրանքը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը`

1. Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց հանձնել`

ա) Մայրավանքին հարող այգու տարածքում գտնվող պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի նախկին գիտական հետազոտությունների կենտրոնի կիսավեր շենքը.

բ) Մայրավանքին կից` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության տարադրամով առևտրի խանութի շենքը (նախկին վանական մառանատուն).

գ) Ս. Գայանե վանքին մերձակա` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի ռադիոլոգիական լաբորատորիայի մասնաշենքը` քրիստոնեական քարոզչական կենտրոն հիմնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանն ու պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմին` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն մշտական օգտագործման հատկացնել`

ա) Հռիփսիմե վանքին հարակից 2,5 հեկտար տարածքը` վանական համալիրի բարեկարգման նպատակով.

բ) Գևորգյան ճեմարանին հարող նախկին ուսանողական այգին` 2,2 հեկտար տարածքով.

գ) սույն որոշման 1-ին կետին «գ» ենթակետում նշված մասնաշենքին հարակից 0,6 հեկտար տարածքը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանն ու պատգամավորների Էջմիածնի շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դեղագործական գործարան կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի փորձադաշտի` Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցին հարող տարածքից 1,0 հեկտար Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն մշտական օգտագործման հատկացնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 3-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։