«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան N 820-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 20-րդ կետերը:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սամվել Քոչարյանցի ծննդյան 100-ամյակին նվիրված «ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑ 1909-1987» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի.
2) Պետական պարգևներ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան թեմային նվիրված «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան. Tհe Order «Saint Mesrop Mashtots» 1 նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Գ. Սարգսյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 28-ի
թիվ 820-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար`
Վ. Ջիլավյան
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 28-ի
թիվ 820-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար `
Վ. Ջիլավյան