Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 1995 թվականի N 45

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի նոյեմբերի 5-ի «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության հետ կապված միջոցառումների կազմակերպման և կոորդինացման նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը, համաձայն հավելվածի:

2. Կառավարական հանձնաժողովին`

ա) ապահովել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների 1993 թվականի սեպտեմբերի 24-ի «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի տոնակատարության նախապատրաստման մասին» որոշմամբ նախատեսված` Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների իրականացումը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1995 թվականի մայիսին Մոսկվայում կայանալիք` հաղթանակի 50-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության պատվիրակության անհատական կազմի վերաբերյալ.

գ) կազմակերպել հաղթանակի 50-ամյակի առթիվ թողարկված հուշամեդալների հանդիսավոր հանձնումը պատերազմի վետերաններին:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը, լուսավորության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մշակել և իրականացնել հաղթանակի ապահովման գործում հայ ժողովրդի ներդրած ավանդին նվիրված համապատասխան ծրագրեր:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հաստատել և, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն ուղարկել 1995 թվականի մայիսին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր զորահանդեսի` Հայաստանի Հանրապետության պատերազմի վետերանների մասնակիցների ցուցակը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` 10-օրյա ժամկետում քննության առնել ԱՊՀ անդամ պետությունների շրջանակներում անցկացվող` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակին նվիրված սպարտակիադային Հայաստանի Հանրապետության հավաքականի մասնակցության հետ կապված հարցերը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1995 թվականի մայիսի 9-ի նախօրերին անցկացնել հաղթանակի 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստեր, իսկ մայիսի 9-ին կազմակերպել պատերազմում զոհվածների հուշարձաններին պսակադրության արարողություն:

7. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մինչև 1995 թվականի մայիսի 1-ը բարեկարգել «Հաղթանակի» զբոսայգում «Անհայտ զինվորի» հուշարձանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

հունվարի 30-ի N 45 որոշման

Կ Ա Զ Մ

ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Չիտեչյան - ՀՀ փոխվարչապետ (նախագահ)

Ա. Ղազարյան - ՀՀ պետնախարար (նախագահի տեղակալ)

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահի տեղակալ)

Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար

Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Եսայան - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար

Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար

Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար

Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ

Ա. Ղազարյան - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միության խորհրդի նախագահ

Ա. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ

Պ. Բոշնաղյան - ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ

Մ. Հովհաննիսյան - պատերազմի և աշխատանքի համահայկական «Ավագանի» միության նախագահ

Հ. Հովհաննիսյան - ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։