Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԱՍԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2010 թվականի N 28-Ն

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԱՍԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի և դրա անվտանգության գոտիների ծրագիծը` 105 կմ երկարությամբ, 19.2 հեկտար ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) Այրումի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի քաղաքային համայնքների և Հաղթանակի, Կողբի, Լճքաձորի, Թեղուտի, Հաղարծնի, Գոշի, Խաչարձանի, Սեմյոնովկայի, Գեղամավանի, Ծաղկունքի, Դդմաշենի և Զովաբերի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված տարածքներում գտնվող հողերի կատեգորիաների փոփոխություն կատարելու, էլեկտրահաղորդման գծի սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում հողօգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցում կատարելու վերաբերյալ.

2) ելնելով քաղաքաշինական պահանջների ապահովման, բնապահպանական և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներից, ինչպես նաև նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքներից` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն էլեկտրահաղորդման օդային գծի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունվարի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 21-ի N 28-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ծ

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։