Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2010 թվականի N 53-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 3

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 3-ի N 53-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (համանախագահ)

Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (համանախագահ)

Մ. Օհանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ

Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Գ. Պետրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ

Ա. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ

Զ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։