Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2010 թվականի N 56-Ա

Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ Ա. Սաֆյանին 2010 թվականի փետրվարի 22-27-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 41-րդ նստաշրջանին տվյալ հանձնաժողովի անդամ երկրի կարգավիճակով մասնակցելու համար:

2. Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։