Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 583 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-10-11-ից մինչև 2000-03-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-03-31Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«11» հոկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 1995 թ. N 53

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 583 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման խախտումների համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» N 583 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով» բառերով.

գ) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերով.

դ) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են` 50 տոկոսը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգապետհսկողության հաշվարկային հաշվին, 50 տոկոսը` պետական բյուջե:

1995 թվականի մայիսի 25-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են պետական բյուջե, որոնց 50 տոկոսը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգապետհսկողության հաշվարկային հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 11-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։