«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1055-Ն
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. օգոստոսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1055-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)
3. Նախարարությունը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, ըստ ձևերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են գրանցամատյանում, և ընդերքօգտագործողին տրամադրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանք՝ համաձայն ձևի:
5. Ընդերքօգտագործողներն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են նախարարություն՝ հաշվառման:
6. Նախարարությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարելու համար ընդերքօգտագործողին տրամադրում է տեղեկատվություն տվյալ տեղամասի ուսումնասիրվածության աստիճանի մասին:
7. Ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:
8. Ընդերքօգտագործողի կազմակերպաիրավական կարգավիճակի, երկրաբանական ուսումնասիրության ձևի և կատարվող աշխատանքների ծրագրի փոփոխությունների դեպքում, ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա, աշխատանքը վերագրանցվում է:
9. Ընդերքօգտագործողների՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:
10. Նախարարությունը կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնող անձանց տալիս է տեղեկանք-ծանուցագրեր հաշվետվության ընդունման մասին:
11. Պետական գրանցումից հետո կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են հաշվառման՝ գրանցամատյանում:
12. Հաշվառման վերցված փաստաթղթերը երկրաբանական ֆոնդում պահպանվում են անժամկետ:
13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
N ____________
Նախարարությունը ___________ Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնք ներառված են
_______________________________________ 200 թ.
(ընդերքօգտագործողի հայտը և դիմելու օրը, ամիսը, տարեթիվը)
Կազմակերպությունը (քաղաքացի) _________
(լրիվ անվանումը, անունը, ազգանունը)
Ելից համարը ___ ____ __________ 200 թ.
Գտնվելու վայրը _____________________ աշխատանքային ծրագրում հաստատված ___________որոշմամբ:
(որոշման համարը)
Աշխատանքները ֆինանսավորվում են_______________կողմից:
(ում կողմից է հաստատված, անունը)
Բանկի անվանումը ___________________________
(բանկի գրասենյակի անվանումը)
NN
ը/կ Ընդերքի երկրաբա-
նական ուսումնա-
սիրության ձևը Օգտա-
կար հանա-
ծոյի տեսակը Աշխա-
տանքի օբյեկտի անվանումը (թեման) Աշխա-
տանքների օբյեկտի տեղադրման
վայրը (մարզը, մակերեսը, աշխար-
հագրա-
կան կոորդի-
նատները) Երկրա-
բանական առաջադ-
րանքի ֆիզիկական ծավալները Աշխատանքների կատարման ժամկետները (եռամսյակ, տարի) Աշխատանք-ների նախա-գծային արժեքը (հազ. դրամ) Ծանո-
թագրու-
թյուն
սկիզ-
բը ավար-
տը
1 2 3 4 5 6 7 8 9 10
_________________________________________________
(երկրաբանական կազմակերպության անվանումը)
ղեկավար _________________ ____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Երկրաբանական ուսումնասիրության արդյունքները երկրաբանական ֆոնդում՝
1. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցված են _____________ 200 թ.
ըստ գրանցամատյանի __________________________
2. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում__________ գրանցման ենթակա չեն ___________
(նշել պատճառը)
3. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում __________ գրանցումը մերժված է ___________
(մերժման պատճառը)
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
և բնական պաշարների նախարար__________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(Ձևը փոփ. 29.01.10 N 65-Ն)