Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-02-11-ից մինչև 2010-07-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-07-08Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1490-Ն

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 131-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը (անձնագիրը):

(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ՀՀ ՕՀՊԿ) վարման կարգը:

2. ՀՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)

3. ՀՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:

4. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում`

ա) հաշվառման ենթակա են`

հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռներով հաշվարկված հանքավայրերը,

կոնսերվացված հանքավայրերը,

օգտակար հանածոների երևակումները.

բ) հաշվառման ենթակա չեն`

ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների երևակումները,

երկրաքիմիական և երկրաֆիզիկական անկանոնությունները:

5. ՀՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է անձնագրերի միջոցով, որոնցում հիմնականում նշվում են`

ա) հանքավայրերի`

աշխարհագրական տեղադիրքը,

լեռնաերկրաբանական պայմանները,

երկրաբանական կառուցվածքը,

չափերը,

օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,

պաշարները հաստատող մարմինը և հաստատման ամսաթիվը.

բ) երևակումների`

աշխարհագրական տեղադիրքը,

լեռնաերկրաբանական պայմանները,

երկրաբանական կառուցվածքը,

կանխատեսվող չափերը,

օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը:

6. Օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ անձնագրերը կազմում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը:

(6-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)

7. ՀՀ ՕՀՊԿ-ի նյութերը տրամադրվում են`

ա) ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման,

բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` ընդերքի բնագավառում փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով,

գ) հասարակությանը` ընդերքի բնագավառում հրապարակայնությունն ապահովելու համար:

8. ՀՀ ՕՀՊԿ-ի տվյալները հայտատուին կարող են տրամադրվել տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունների, դրանցից քաղվածքների, հատկանշական աղյուսակների ձևերով:

9. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։