Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆUԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-01-30-ից մինչև 2010-02-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-02-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2008 թվականի N 618-Ա

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբին` 1) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը. 2) լրամշակել և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: 3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 1) միջոցներ ձեռնարկել խմբի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ. 2) 2008 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների լրամշակված ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը. 3) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին: 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի օգոստոսի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 599-Ա որոշումը: Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. օգոստոսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թվականի

օգոստոսի 15-ի N 618-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Չիլինգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ

U. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Ա. Վարդիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության վերլուծությունների վարչության ֆինանսական համակարգի զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան - ՀՀ կենտրոնական բանկի կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման խմբի ղեկավար (համաձայնությամբ)

U. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ (խմբի քարտուղար)

(Հավելվածը փոփ. 29.01.09 N 55-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։