Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան թիվ 38-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշման վերնագրում «ՀՐԱՀԱՆԳԸ» բառը փոխարինել «ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» բառով։

2. Որոշման մեջ «հրահանգը» բառը փոխարինել «ցուցումները» բառով։

3. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 38-Ն որոշման

Հավելված

«Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2005 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 38-Ն որոշմամբ

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻ­ՃԱ­ԿԱԳ­ՐԱ­ԿԱՆ ՀԱՇ­ՎԵՏ­ՎՈՒԹ­ՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`

1.Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ)

իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները մինչև հաշվետու

ժամանակաշրջանին հաջորդող

ամսվա 10-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

1-Ա

(ամսական)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 38-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

201 թ. ____________________ ամսվա դրությամբ

1. Աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրությունը

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Ընդամենը որից` պետական

բյուջեից ֆինանսավորվող

Ա Բ 1 2

Աշխատողների միջին ամսական թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ 110

որից` աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը, մարդ 110.1

Աշխատողների (110.1 տողի) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցները, հազ. դրամ 120

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ժամկետանց պարտքը (ներառյալ նախորդ ամսվանից, տարվանից փոխանցված) հաշվետու ժամանակաշրջանի վերջին, հազ. դրամ 130

Աշխատողների (110.1 տողի) փաստացի աշխատած մարդ- ժամերի քանակը հաշվետու ամսում, հազար 140 X

2. Լրացուցիչ տեղեկություններ

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Ընդամենը

Ա Բ 1

Համատեղությամբ աշխատողների (առանց ներքին համատեղությամբ աշխատողների) միջին ամսական թվաքանակը, մարդ 210

Կապալային կամ քաղաքացիական իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների միջին ամսական թվաքանակը, մարդ 220

Համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ 230

Կապալային կամ քաղաքացիական իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ 240

Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների միջին ամսական թվաքանակը, մարդ 250

Չվճարվող կամ մասնակի վճարվող հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների թվաքանակը հաշվետու ամսում, ընդամենը, մարդ 260

որից` չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողներ 260.1

Հարկադիր պարապուրդի մարդ-օրերի քանակը հաշվետու ամսում (260 տողի աշխատողների) 270

3. Կազմակերպության սեփականատերն ըստ բաժնեմասի (նշել)

Պետություն 310 □

Համայնք 320 □

Իրավաբանական անձ (անձինք) 330 □

Ղեկավար ________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող ________________________ ________________________

(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

(կամ այլ լիազորված անձ)

________________________ « __ » ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ)) (Լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ____________@____________

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տե´ս ՀՀ ՎՊԽ 2009թ. դեկտեմբերի 14-ի թիվ 41-Ն որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի` «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին Ձև թիվ 1-Ա (ամսական, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների լրացման հրահանգի» (այսուհետ` Հրահանգ), 7-րդ կետը) և չեն ներառվում Հրահանգի 8-րդ կետում նշված աշխատողները:

110 տողը լրացնել Հրահանգի 10-րդ կետին համապատասխան:

2. 110.1 տողը լրացնել Հրահանգի 12-17 կետերին համապատասխան:

3. 120 տողը լրացնել Հրահանգի VI-րդ բաժնին համապատասխան:

4. 130 տողը լրացնել Հրահանգի VII-րդ բաժնին համապատասխան: Ժամկետանց պարտքը փաստացի հաշվարկված, բայց ժամանակին (յուրաքանչյուր ամսվա 15-ի դրությամբ) չվճարված աշխատանքի վարձատրության համախառն գումարներն են:

5. 140 տողը լրացնել Հրահանգի IV-րդ բաժնին համապատասխան:

6. 210 տողը լրացնել Հրահանգի 18-րդ կետին համապատասխան:

7. 220 տողը լրացնել Հրահանգի 19-րդ կետին համապատասխան:

8. 230 տողը լրացնել Հրահանգի VI-րդ բաժնին համապատասխան:

9. 240 տողը լրացնել Հրահանգի 42-րդ կետի 2)-րդ ենթակետին համապատասխան:

10. 250 տողը լրացնել Հրահանգի 14-րդ կետին համապատասխան:

11. 270 տողը հաշվարկվում է 260 տողի աշխատողների թվաքանակ * հաշվետու ամսում հարկադիր պարապուրդի օրեր:»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։