Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-10-24-ից մինչև 1999-07-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-07-20Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«24» հոկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 1995 թ. N 61

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու և հրամանագրի որոշ դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագրի III կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը վերակազմավորել պետական կառավարման հանրապետական մարմնի` գերատեսչության:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման 5-րդ կետի «է» ենթակետը «ՀՀ մաքսային վարչությունը» բառերից առաջ լրացնել «ՀՀ հարկային տեսչությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 24-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։