Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-08-20-ից մինչև 1998-12-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-12-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

6 հուլիսի 1998 թ.

«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի`

առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով`

«12) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով».

երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

28 հուլիսի 1998 թ.

ՀՕ-240

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։