Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

10 նոյեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 1995 թվականի N 68

քաղ. Երևան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել գյուղատնտեսական և անօգտագործելի հողատեսքերի կադաստրային զուտ եկամտի հաշվարկման համար 1996 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը` 1995 թվականի նկատմամբ 1,14:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկուկեսամսյա ժամկետում հողային կադաստրում գյուղատնտեսական և անօգտագործելի հողատեսքերի համար կատարել համապատասխան վերահաշվարկ և այն ուղարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 10-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։