ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 84-Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 28-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2010 թվականի համար` 458 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
4) որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում հավելվածով նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
փետրվարի 4-ի N 84-Ն որոշման
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Փորձաքննության տեսակի
անվանումը Միավորի նախահաշ-
վային արժեքը (դրամ) Քանակը (հատ) Ընդամենը` նախահաշվա-
յին արժեքը (հազ. դրամ)
Ձեռագրաբանական 20610 340 7007.4
Փաստաթղթաբանական 27480 403 11074.4
Հեղինակային 20610 9 185.5
Ֆոտոտեխնիկական 41220 13 536.0
Դիմանկարային 41220 18 742.0
Տեսաձայնագրառման և աուդիոձայնագրառման 54960 107 5880.7
Հետքաբանական 20610 224 4616.6
Ձգաբանական 27480 45 1236.6
Պայթյունատեխնիկական 41220 54 2225.9
Նյութագիտական 27480 806 22149.0
Սննդային 27480 27 742.0
Կենսաբանական (հողագիտական) 27480 71 1951.1
Հրդեհատեխնիկական 41220 71 2926.6
Շինարարատեխնիկական 27480 171 4699.1
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 13740 224 3077.8
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 41220 27 1113.0
Տրանսպորտային հետքաբանական 41220 27 1113.0
Տնտեսագիտական 82440 313 25804.0
Ապրանքագիտական 13740 448 6155.5
Համակարգչատեխնիկական 68700 377 25900.0
Մշակութային արժեքների 54960 19 1044.2
Հոգեբանական 70074 76 5326.0
Դատաբժշկական 56792 107 6077.0
Դատաքիմիական (թունաբանական) 9618 1589 15283.0
Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման) 119080 18 2143.4
Օդորոլոգիական (այդ թվում` մարդու կողմից թողնված հոտային հետքերի) 27480 17 467.2
Ճարտարագիտատեխնիկական 68700 17 1168.0
Լինգվիստիկական 70074 17 1191.3
Ընդամենը 5635 161836.3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան