ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» N 79-Ն որոշման հավելվածը լրացնել փորձաքննությունների հետևյալ տեսակներով`
« Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման) 260 ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Օդորոլոգիական (այդ թվում` մարդու կողմից թողնված հոտային հետքերի) 60 յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Ճարտարագիտատեխնիկական 150 ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Լինգվիստիկական 153 յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 8
Երևան