ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2009 թվականի N 660-Ն
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող բնակավայրերի ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 42,582.0 հազ. դրամ, որից` 3600.0 հազ. դրամը` 2009 թվականի ինն ամսում (38,982.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, և 3600.0 հազ. դրամը` «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)։
(1-ին կետը փոփ. 24.12.09 N 1526-Ն)
2. Հաստատել 2009 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական աջակցության տրամադրման պայմանագրի ձևը:
4. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին և ջրօգտագործողների ընկերություններին ապահովել տվյալ համայնքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 11-ի N 660-Ն որոշման
Կ Ա Ր Գ
2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին (այսուհետ` ջրօգտագործողներ) պետական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները։
2. Ջրօգտագործողներին պետական աջակցությունը տրամադրվում է կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա։
3. Սույն կարգի համաձայն պետական աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող 70 համայնքի ջրօգտագործողներին` օգտագործած փաստացի ոռոգման ջրի դիմաց, բացառությամբ գերնորմատիվային ծախսի վճարումից, գերնորմատիվային ջրապահանջարկի չափով անհատույց դրամական հատկացումն է։
4. Պետական աջակցության սուբյեկտ են մինչև մեկ հեկտար (ներառյալ) հողատարածքները սեփականության, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով տնօրինող գյուղատնտեսական հողօգտագործողները։
II. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ջրօգտագործողներին պետական աջակցությունը տրամադրվում է գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին), տեղական ինքնակառավարման մարմնի, ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողների միջև կնքված պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրերի հիման վրա։
6. Պայմանագրի ձևը (4 օրինակից) լիազոր մարմնի կողմից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ղեկավարներին:
7. Պետական աջակցության տրամադրման գործընթացն իրականացվելու է հետևյալ փուլերով`
1) գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգի, գործընթացի և դրա պայմանների մասին իրազեկում.
2) երկշաբաթյա ժամկետում` գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքի ղեկավարի կողմից ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի և ջրօգտագործողների ստորագրությամբ հայտը համապատասխան մարզպետին ներկայացնելը։ Վերջինիս կողմից հայտը (որը ներառում է համայնքի անվանումը, ջրօգտագործողի ազգանունը, անունը, ջրօգտագործման պայմանագրի համարը, ոռոգվող հողատարածքի չափը՝ ըստ մշակաբույսերի, ոռոգման ջրի ընդհանուր պահանջարկը` առանձնացնելով գերնորմատիվային մասը` համաձայն նորմատիվային և գերնորմատիվային ջրապահանջարկի տարբերության հաշվարկների աղյուսակի), լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնելը.
3) ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքում՝ ջրօգտագործողների, ջրօգտագործողների ընկերության, համայնքի ղեկավարի և լիազոր մարմնի կողմից.
4) մինչև 2009 թվականի նոյեմբերի 25-ը, համայնքի ղեկավարի կողմից ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի և ջրօգտագործողների ստորագրությամբ՝ ջրօգտագործողների օգտագործած փաստացի ոռոգման ջրի` առանց գերնորմատիվային ծախսի ծավալների դիմաց ամբողջական վճարումների և դրան համապատասխան պետական աջակցության չափի մասին մարզպետի կողմից տեղեկանքը լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնելը.
5) ներկայացված տեղեկանքի հիման վրա լիազոր մարմնի կողմից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման ջրի գերնորմատիվային չափաբաժնին համապատասխան պետական աջակցության գումարի հատկացում:
8. 2009 թվականի նոյեմբերի 25-ից հետո լիազոր մարմնի կողմից տեղեկանք չի ընդունվում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԵՎ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ
հաշվարկները կատարված են 9 դրամ սակագնի դեպքում
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՌԵ-ԺԻՄԻ
N 1 ՀԱ-Ի ՌԵ-ԺԻՄԻ
N 1 ՀԱ-Ի 1 ՀԱ-Ի
ՊԱՀԱՆ-ՋԱՐԿ
Խ.Մ/ՀԱ ՀԱ-ՍՈՒՅԹ
ԴՐԱՄ ՊԱՀԱՆ-ՋԱՐԿ
Խ.Մ/ՀԱ ՀԱ-ՍՈՒՅԹ
ԴՐԱՄ ՊԱՀԱՆ-ՋԱՐԿ
Խ.Մ/ՀԱ ՀԱՍՈՒՅԹ
ԴՐԱՄ
1 2 3 4 5 6 7 8 9 10
1. ԱՐԱԳԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 8
2700 24300 1
7200 64800 4500.0 40500.0
2. ԱՐՏԵՆԻ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 4800 43200 9800 88200 5000.0 45000.0
3. ԼՈՒՍԱԿՆ ԱՌՎՈՒՅՏ 4800 43200 11200 100800 6400.0 57600.0
4. ԱՐԳԻՆԱ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 4250 38250 9600 86400 5350.0 48150.0
ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 4000 36000 9000 81000 5000.0 45000.0
ԱՅԼ 3300 29700 4500 40500 1200.0 10800.0
5. ԿՈՂԲԱՎԱՆ 11. ՔԱՐԱԿԵՐՏ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 1 7200 64800 3400.0 30600.0
6. ՇԵՆԻԿ 12. ԴԱԼԱՐԻԿ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 9800 88200 1350.0 12150.0
7. ԲԱՂՐԱՄՅԱՆ 13. ՄՅԱՍՆԻԿՅԱ
ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 11200 100800 3100.0 27900.0
8. ԱՐՏԱՄԵՏ 14. ԱՐԵՎԱԴԱՇՏ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9600 86400 2400.0 21600.0
9. ՎԱՆԱՆԴ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 9000 81000 2200.0 19800.0
10. ՏԱԼՎՈՐԻԿ ԱՅԼ 3250 29250 4500 40500 1250.0 11250.0
15. ՊԱՐՏԻԶԱԿ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 11
2550 22950 1
7200 64800 4650.0 41850.0
ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 3600 32400 9800 88200 6200.0 55800.0
ԱՌՎՈՒՅՏ 3200 28800 11200 100800 8000.0 72000.0
ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 3000 27000 9600 86400 6600.0 59400.0
ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 3000 27000 9000 81000 6000.0 54000.0
ԱՅԼ 3000 27000 4500 40500 1500.0 13500.0
16. ԱՐՈՒՃ 22. ԱԳԱՐԱԿ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 6
3400 30600 2
6000 54000 2600.0 23400.0
17. ՇԱՄԻՐԱՄ 23. ՓԱՐՊԻ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 6600 59400 9600 86400 3000.0 27000.0
18. ՆՈՐ ԱՄԱՆՈՍ ԱՌՎՈՒՅՏ 6400 57600 10500 94500 4100.0 36900.0
19. ՆՈՐ ԵԴԵՍԻԱ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 5950 53550 8400 75600 2450.0 22050.0
20. ԿՈՇ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 5600 50400 7800 70200 2200.0 19800.0
21. ՈՒՋԱՆ ԱՅԼ 3600 32400 4500 40500 900.0 8100.0
24. ԽԱՆՋՅԱՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 3
7000 63000 3200.0 28800.0
25. ԼՈՒԿԱՇԻՆ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 12000 108000 3550.0 31950.0
26. ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 11200 100800 3100.0 27900.0
27. ԱԿՆԱԼԻՃ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9100 81900 1900.0 17100.0
28. ԱՐՇԱԼՈՒՅՍ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 7200 64800 400.0 3600.0
ԱՅԼ 3250 29250 5000 45000 1750.0 15750.0
29. ՈՍԿԵՎԱԶ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 6
3400 30600 4
6000 54000 2600.0 23400.0
30. ՈՍԿԵՀԱՏ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 6600 59400 11050 99450 4450.0 40050.0
31. ՕՇԱԿԱՆ ԱՌՎՈՒՅՏ 6400 57600 9600 86400 3200.0 28800.0
32. ԱՇՏԱՐԱԿ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 5950 53550 7200 64800 1250.0 11250.0
ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 5600 50400 6600 59400 1000.0 9000.0
ԱՅԼ 3600 32400 4000 36000 400.0 3600.0
33. ՍԱՍՈՒՆԻԿ 39. ՄՐԳԱՇԵՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 6
3400 30600 5
6000 54000 2600.0 23400.0
34. ԱՐԱՅԻ 40. ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 6600 59400 10400 93600 3800.0 34200.0
35. ՆՈՐ ԵՐԶՆԿԱ 41. ԳԵՏԱՄԵՋ ԱՌՎՈՒՅՏ 6400 57600 9100 81900 2700.0 24300.0
36. ԶՈՎՈՒՆԻ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 5950 53550 8400 75600 2450.0 22050.0
37. ՊՌՈՇՅԱՆ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 5600 50400 7200 64800 1600.0 14400.0
38. ՔԱՍԱԽ ԱՅԼ 3600 32400 4000 36000 400.0 3600.0
42. ՖԵՐԻԿ 48. ԱՅԳԵԿ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 6
6500 58500 2700.0 24300.0
43. ԾԱՂԿԱԼԱՆՋ 49. ՄԵՐՁԱՎԱՆ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 11500 103500 3050.0 27450.0
44. ԼԵՌՆԱՄԵՐՁ 50. ՄՈՒՍԱԼԵՌ ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 11200 100800 3100.0 27900.0
45. ԱՄԲԵՐԴ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9100 81900 1900.0 17100.0
46. ԲԱՂՐԱՄՅԱՆ (ՎԱՂԱՐՇԱՊԱՏ) ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 9000 81000 2200.0 19800.0
47. ՆՈՐԱԿԵՐՏ ԱՅԼ 3250 29250 6000 54000 2750.0 24750.0
51. ԱՅՆԹԱՓ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 7
6000 54000 2200.0 19800.0
52. ՆՈՐ ԿՅՈՒՐԻ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 11050 99450 2600.0 23400.0
53. ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 9800 88200 1700.0 15300.0
ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9100 81900 1900.0 17100.0
ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 7200 64800 400.0 3600.0
ԱՅԼ 3250 29250 4250 38250 1000.0 9000.0
54. ԲԱՐՁՐԱՇԵՆ 60. ՆԱՐԵԿ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 8
6500 58500 2700.0 24300.0
55. ՋՐԱՇԵՆ 61. ՔԱՂՑՐԱՇԵՆ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 11150 100350 2700.0 24300.0
56. ԱԲՈՎՅԱՆ ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 11200 100800 3100.0 27900.0
57. ԱՐԵՎՇԱՏ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9000 81000 1800.0 16200.0
58. ԴԻՏԱԿ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 7200 64800 400.0 3600.0
59. ԼԱՆՋԱԶԱՏ ԱՅԼ 3250 29250 5000 45000 1750.0 15750.0
62. ՆՈՐ ՈՒՂԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 9
6500 58500 2700.0 24300.0
63. ՎԵԴԻ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 10400 93600 1950.0 17550.0
64. ԴԱՇՏԱՔԱՐ ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 10400 93600 2300.0 20700.0
65. ԳՈՌԱՎԱՆ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9100 81900 1900.0 17100.0
66. ԳԻՆԵՎԵՐ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 7200 64800 400.0 3600.0
ԱՅԼ 3250 29250 4250 38250 1000.0 9000.0
67. ԱՐԱՐԱՏ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 10
6400 57600 2600.0 23400.0
ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 10800 97200 2350.0 21150.0
ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 11200 100800 3100.0 27900.0
ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 7500 67500 300.0 2700.0
ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 7500 67500 700.0 6300.0
ԱՅԼ 3250 29250 4000 36000 750.0 6750.0
68. ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆ 1
3800 34200 11
7000 63000 3200.0 28800.0
69. ԱՐՄԱՇ ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆ 8450 76050 11200 100800 2750.0 24750.0
70. ԵՐԱՍԽ ԱՌՎՈՒՅՏ 8100 72900 11700 105300 3600.0 32400.0
ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ 7200 64800 9600 86400 2400.0 21600.0
ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ 6800 61200 7200 64800 400.0 3600.0
ԱՅԼ 3250 29250 4800 43200 1550.0 13950.0
Ծանոթագրություն`
● Գերնորմատիվ և նորմատիվ պահանջարկի համեմատելի ռեժիմների համարները ընտրվել են նույն տարածքում գտնվող հարևան համայքներում կիրառվող ռեժիմներից
● Մշակաբույսերի ցանկում չնշված կուլտուրաները ընդգրկված են «ԱՅԼ» տողում