ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
8 փետրվարի 2010 թ.
ք. Երևան N 45-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.02.2010 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ա.Շ.Ի.-Վուդ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0766 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վենս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0650 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ`
Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(08.02.2010թ. հր. N 45-Լ)
Հ/Հ
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը)
Բնակության վայրը, Գտնվելու վայրը
Լիցենզիայի համարը
Լիցենզիան տալու ամսաթիվը
Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)
Գրանցման համարը
Գործունեության տեսակը
Գործու-նեության իրակա-նացման վայրը
Գործողության ժամկետը
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի
վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղեկու-թյուններ
1.
«Ա.Շ.Ի.-Վուդ ՍՊԸ
ք. Դիլիջան,
Մյասնիկյան 50,
հեռ. 02680-77-17
ԱԳ 0766
22.04.08թ.
07905009
736
Ռիելթորական գործունեություն
ՀՀ
Անժամկ.
Դադարեցվել է դիմումի համաձայն
2.
«Վենս» ՍՊԸ
Երևան, Ա Մանուկյան 7,
հեռ.565-278
0222-37-536
ԱԳ N0650
05.02.07թ.
01553958
734
Ռիելթորական գործունեություն
ՀՀ
Անժամկ.
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով