Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ` ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2010 թվականի N 126-Ա

Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ` ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «Բարեփոխումներ ծառայությունների առևտրում և բանակցություններ» խորագրով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի` 2010 թվականի փետրվարի 22-26-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։