Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2010 թվականի N 124-Ա

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2010 թվականի մարտի 3-6-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տրամադրվող աջակցության առաջնայնություններին նվիրված ոչ պաշտոնական խորհրդակցությանը մասնակցելու և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովի և գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանը Երևանում անցկացնալու հետ կապված կազմակերպչական հարցերը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարության հետ քննարկելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ավետիսյանի և Ա. Պետրոսյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Ավետիսյանի և Ա. Պետրոսյանի` Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։