Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱUԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-02-16-ից մինչև 2012-07-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-07-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2003 թվականի N 1551-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.02.10 N 113-Ա)

Հիմք ընդունելով 1999 թվականի հունվարի 27-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի 3-րդ և 2001 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը Միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածները, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երրորդ կետի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված` Երևանի Կորյունի 19, 1/2 հասցեում գտնվող շենքից 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (շենքի 1-ին հարկից` 158 քառակուսի մետր և 2-րդ հարկից` 158 քառակուսի մետր) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով վարձակալության հանձնել Միջպետական բանկին:

(1-ին կետը փոփ. 11.02.10 N 113-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. դեկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։