ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ)` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում հողային պաշարների կառավարման գործառույթների իրականացման, ճյուղային պետական նպատակային, տարածքային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտևորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծով ամրագրված դրույթները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
փետրվարի 11-ի N 103-Ն որոշման
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
(ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)
Ք Ա Ր Տ Ե Զ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան