Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից`
ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների 20 տարի
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար 10 տարի
գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի
դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի
ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար 5 տարի:
Աղետի գոտում գտնվող` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: